Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ամեն ինչ միտված է ոլորտի շարունակական բարեփոխմանը

Անդրադառնալով նախարարությունների ներկայացրած 2009թ. հաշվետվություններին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրեց չորս ոլորտների՝ այդ թվում՝ առողջապահության նախարարության հաջողությունները։

 

Այդ հաջողությունները եւ ընթացիկ տարում նախատեսվող առաջնահերթ խնդիրները երեկ ՀՀ կառավարությունում լրագրողներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Նշելով, որ ոլորտում առաջընթաց եւ տարբեր ուղղություններով բարեփոխումներ ապահովելը նախարարության մշտական ձգտումն է, Հարություն Քուշկյանը նախ հակիրճ անդրադարձավ 2009 թ. ձեռքբերումներին։ Անուրանալի է 2009 թ. հուլիսի 1–ից ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը։

 

Դրա անմիջական ազդեցությունն է արտացոլում 2008 թ. համեմատությամբ 3006 ծնունդների աճը։ Պակաս կարեւոր չէ, որ հղիների նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշն աճել է 20 տոկոս։ Համակարգի ներդրման արդյունքների ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՆՕՎԱ ծրագիրը եւ արձանագրել, որ ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից հետո ոլորտում ստվերային դրամաշրջանառությունը նվազել է՝ 90–ից հասնելով 21 տոկոսի։ Ակնհայտ է նաեւ բավարարվածության եւ վստահության աճը բնակչության շրջանում։ Նախարարն անցած տարվա ձեռքբերումների թվում ներկայացրեց նաեւ աշխարհին պատուհասած գրիպի A H1N1 (խոզագրիպ) վիրուսային վարակի դեմ իրականացված միջոցառումների արդյունքում սահմանային սանիտարակարանտինային կետերում արդյունավետ հսկողության, նախադպրոցական եւ դպրոցական կազմակերպություններում կանխարգելիչ աշխատանքների կազմակերպման, բնակչության շրջանում լայնածավալ քարոզչության, դեղապահովման եւ ամենօրյա մոնիտորինգի, կանխարգելիչ եւ բուժական միջամտության շնորհիվ բնակչությանը համաճարակից զերծ պահելը։ Հանրապետությունում մինչեւ օրս լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է AH1N1–ի 119 դեպք՝ մահվան 3 ելքով։ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն անդրադարձ կատարեց ոչ միայն 2010, այլեւ գալիք տարիների ծրագրերին։

 

Հիշատակվեց Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով մարզային առողջապահության զարգացման եւ արդիականացման ծրագիրը։ Անցյալ տարեվերջին շահագործման է հանձնվել Հրազդանի բժշկական կենտրոնը՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան վերանորոգված եւ սարքավորումներով զինված։ Առաջիկայում նույն կերպ կվերաբացվի Իջեւանի բժշկական կենտրոնը։ Ընթացիկ տարում շահագործման կհանձնվեն նաեւ Գորիսի, Արարատի, Արմավիրի ԲԿ–ները։ Բացի այդ, Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդիականացվում է Նոյեմբերյանի, իսկ սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ՝ Ալավերդու ԲԿ–ները։ Այս տարի կսկսվի Գյումրիի բժշկական կենտրոնի կառուցումը։

 

Աշխատանքներ են տարվում նաեւ մարզային առողջապահությունն անհրաժեշտ մասնագետներով ապահովելու ուղղությամբ։ Ծրագրի նպատակն է՝ բոլոր մարզերում ունենալ ժամանակակից, հագեցած հիվանդանոց, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդիկ ստիպված չլինեն հիվանդին մայրաքաղաք տեղափոխել։ Իրականացվել են նաեւ գյուղական առողջապահական զարգացման ծրագրեր՝ 2009 թ. 16 գյուղական ամբուլատորիա եւ առողջության կենտրոններ են կառուցվել եւ վերակառուցվել, ապահովվել անհրաժեշտ սարքավորումներով, վերապատրաստվել են կադրերը։ Նախարարը հավաստիացրեց, որ 2010 թ. կյանքի կկոչվի շտապօգնության ծառայության արդիականացման ծրագիրը, որը ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով հնարավոր չեղավ իրականացնել անցած տարի։ Կվերազինվի շտապ բժշկական օգնության ծառայությունը, կվերապատրաստվի անձնակազմը, կբարելավվեն մատուցվող ծառայությունների որակն ու հասանելիությունը։ Հարություն Քուշկյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում դեղերի տնտեսական մատչելիության ապահովման ուղղությամբ։

 

Այս տարի Ազգային ժողով կներկայացվեն ինչպես «Դեղերի մասին», այնպես էլ՝ «Առողջապահության մասին» ՀՀ նոր օրենքները։ Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության որոշմամբ Երեւանի Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում միջուկային բժշկության կենտրոն ստեղծելու ծրագրին, ապա ներկայումս «McKinsey & Company» կազմակերպության փորձագետներն ուսումնասիրում են Հայաստանում միջուկային բժշկության զարգացման նախադրյալներն ու հեռանկարները։ Առողջապահության նախարարը կարեւորեց պետական բյուջեից բուժհաստատություններին հատկացված միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը։

 

Արդյունավետ մոդելների ներդրման եւ եռամսյակային մոնիտորինգի արդյունքում ոչ միայն հաջողվել է կանխել կրեդիտորական նոր պարտքերի կուտակումը, այլեւ նախորդ տարիներին կուտակված 1,7 մլրդ պարտքն իջեցվել, հասցվել է 500 մլն–ի։ Տնտեսական աճի ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերի շարքում կսահմանվեն բուժօգնության եւ սպասարկման ծառայությունների փոխհատուցման իրատեսական գներ, կկանոնակարգվեն վճարովի ծառայությունները։ Իսկ ինչ վերաբերում է համավճարային սկզբունքին, ապա Համաշխարհային բանկի եւ առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով տնտեսագետներից եւ ֆինանսիստներից կազմված հատուկ խումբն ուսումնասիրում է, թե որքանո՞վ է նպատակահարմար այն Հայաստանում կիրառելը։ Եթե համոզվեն, որ դա ազգաբնակչության համար ծանր բեռ չի դառնա՝ սկզբում կներդրվի 1—2 բուժհաստատությունում՝ պիլոտային ծրագրով։ «ՀՀ»–ի հարցին, թե ե՞րբ կներդրվի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը, Հարություն Քուշկյանը պատասխանեց. «Ողջ աշխարհում դա առողջապահության համակարգը հասանելի դարձնելու ամենաարդարացված ձեւն է։ Առանց ապահովագրության համակարգի հզորացման եւ ընդլայնման մենք լուրջ խնդիրներ կունենանք։ Կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրում է պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հնարավորությունները։ Լուրջ հետազոտություններ եւ հաշվարկներ են կատարվում։

 

Միաժամանակ Ազգային ժողովի հետ համատեղ փորձում ենք ընդլայնել կամավոր ապահովագրական կազմակերպությունների զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները։ Որպեսզի հնարավորին չափ շատ մարդիկ, կազմակերպություններ կարողանան ընդգրկվել այդ համակարգում։ Դա իր հերթին ժամանակի ընթացքում թույլ կտա պետբյուջեից հատկացվող միջոցներն առաջին հերթին ուղղել սոցիալապես անապահովների ապահովագրական ծախսերը հոգալուն»։ Նախարարը վստահեցրեց, որ մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ